100 մլն դոլար, 1770 կմ/ժ արագություն, պատուհանների փոխարեն` ահռելի էկրաններ. հրապարակվել են ամերիկյան նոր գերձայնային ինքնաթիռի լուսանկարները
Համացանցում են հայտնվել 1770 կմ/ժ արագությամբ ամերիկյան նոր գերձայնային ինքնաթիռի լուսանկարները, հայտնում է Daily Mail–ը։
100 միլիոն դոլար արժողությամբ Spike S-512 Supersonic Business Jet-ը, որի արտադրությամբ զբաղվում է ամերիկյան Spike Aerospace ընկերությունը, փորձնական թռիչքներ կսկսի 2022 թվականին, իսկ 2028 թվականից թռիչքներ կիրականացնի ուղևորների համար, նշել է գործադիր տնօրեն Վիկ Կաչորիան։
Նշվում է, որ 12-18 ուղևորի համար նախատեսված ինքնաթիռն իր հարմարությւոններով շքեղ հյուրանոց է կհիշեցնի:
Ինքնաթիռում լինելու է «բազմալեզու թվային տեխնոլոգիա», պատուհաններին փոխարինող հսկա էկրաններ, որոնք կարող են ցույց տալ ցանկացած պատկեր՝ աշխարհի բնապատկերներից մինչև ֆիլմեր, նշել է Կաչորիան։ Այս ամենը կարող է կառավարվել սմարթֆոնների, ինչպես նաև յուրաքանչյուր նստատեղի վրա առկա սենսորային էջերի միջոցով։
Ընկերությունը հավելել է, որ ավանդական պատուհանների բացակայության շնորհիվ այստեղ աղմուկն անհամեմատ քիչ կլինի՝ ապահովելով հանգիստ և անաղմուկ թռիչք։
Այս ինքնաթիռով հնարավոր կլինի Լոնդոնից Դուբայ հասնել 3 ժամում, Լոնդոնից` Հոնկոնգ` հինգուկես ժամում, Նյու Յորքից` Լոս Անջելես` ընդամենը 2 ժամում:
Ընկերությունը նաև մասնավոր ինքնաթիռ է մշակում, որն ավելի արագ կլինի և կկարողանա Լոնդոնից Նյու Յորք թռչել ընդհամենը 90 րոպեում։ Ինքնաթիռը պատրաստ կլինի 2035 թվականին։
Մինչ այժմ գերձայնային ինքնաթիռների շարքում հայտնի էր Կոնկորդը, որը շահագործման է հանձնվել 1976 թվականին և արտադրվել է ֆրանսիական Ae’rospatiale և Բրիտանական ինքնաթիռների միության կողմից՝ 7–ական ինքնաթիռ տրամադրելով Air Franec և British Airways ավիաընկերություններին։ Կոնկորդը դադարեցրել է ինքնաթիռների շահագործումը 2003 թվականին և այդ 27 տարիների ընթացքում արձանագրել ընդամենը 1 վթար՝ 2001 թվականին։