Անգլիայում հազարավոր սարյակներ ահռելի թռչնի տեսքով երամ են կազմել
Անգլիայում լուսանկարչին հաջողվել է որսալ այն դիտարժան պահը, երբ հազարավոր սարյակներ Դևոն քաղաքի ափերը ողողող Բիգբուրի ծովի վրա կազմել են երամ, որն առաջին հայացքից նման է հսկայական թռչնի, գրում է Daily Mail-ը։
Լուսանկարիչ Էդ Սայքսը լուսանկարներն արել է սուրբծննդյան տոներից մի քանի շաբաթ առաջ։
Հետաքրքրականն այն է, որ տարվա այդ եղանակին երկնքում սարյակ գտնելը բավականին բարդ է, մինչդեռ Սայքսը մեկի փոխարեն մոտ հազարն է գտել։
Փորձագետների խոսքով՝ թռչունները, ամենայն հավանականությամբ, հավաքվել են հաղորդակցվելու, ինչպես նաև տաքանալու համար։
Նշվում է՝ վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում սարյակների թվաքանակն ավելի քան 80 տոկոսով նվազել է։ Կենդանատեսակը ներառվել է առավել վտանգված թռչունների ցուցակում: