Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումը կրկին հետաձգվել է
Այսօր` մարտի 5-ին, սպասվում էր, որ կհայտարարվեր «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր, հայազգի Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը, որով անցնում է 76 մեղադրյալ, սակայն լսումները հետաձգվել են մինչև մարտի 26-ը, քանի որ նշանակված դատավորը չի ստանձնել իր պարտականությունները: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:
Լսումներից առաջ Հրանտի ընկերները համառոտ հայտարարություն են արել դատարանի շենքի առջև` ասելով, որ արդարության համար պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն դատապարտվել և պատժվել սպանությանը ներգրավված բոլոր անձինք:
Ակնկալվում էր, որ նիստում պետք է հնչեր դատավճիռը, բայց այն հետաձգվել է դատարանի կոլեգիայի թերությունների պատճառով:
Պատվիրակության ղեկավար Աքըն Գյուրլեքը հայտարարել է, որ դատավոր Ֆերհաթ Շահինը վիրահատվել է, իսկ նշանակված մյուս դատավորը չի ընդունել գործը, քանի որ ծանոթ չէ նյութերին, ուստի դատավճռի ընդունումը հետաձգվել է մինչև ուրբաթ՝ մարտի 26-ը:
2021 թվականի փետրվարի 10-ին կայացած նիստում Դինքի ընտանիքի փաստաբանն Էմել Աթաքթուրքից, Հաքան Բաքըրչըօղլուից և Հուլյա Դևեչիից հայտարարություններ ստանալուց հետո դատարանի խորհուրդը նիստ էր նշանակել 2021 թվականի մարտի 5-ին`ամբաստանյալների խոսքերը լսելու, վերջնական որոշում կայացնելու և 14-ամյա գործը փակելու համար:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: