Օդից` գումար. «Աէրոֆլոտ»-ն առաջարկել է օդանավակայաններում չվերթի գրանցման համար գումար գանձել
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը ՌԴ Տրանսպորտի նախարարություն է ուղարկել առաջարկություն՝ օդանավակայաններում չվերթների գրանցումը վճարովի դարձնելու վերաբերյալ, հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով երկու աղբյուր:
«Աէրոֆլոտ» ընկերության մամուլի խոսնակ Միխայիլ Դեմինն ասել է, որ այժմ ավիատոմսի սակագինը ներառում է օդային գրանցման գումարը և նշել, որ ավելի շատ ուղևորներ օգտվում են առցանց գրանցումից: Նրա խոսքով, գրանցման վճարի բացառումը կնվազեցնի ավիատոմսի սակագինը:
«Ռոսավիացիա»–ն ուսումնասիրել է առաջարկը և մատնանշել առաջարկվող միջոցառման սոցիալական ռիսկերը: Գործակալությունը նաև հավելել է, որ ավիացիայի դաշնային կանոնակարգերում փոփոխություններ կատարելը շուկայի բոլոր մասնակիցների և հասարակական կազմակերպությունների հետ լրացուցիչ աշխատանք է պահանջում: Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ այս հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել:
Համավարակային արգելափակումների պայմաններում հասանելի թռիչքների սահմանափակ քանակը հանգեցրել է ավիատոմսերի արժեքի կտրուկ բարձրացման: Որոշ ավիատոմսերի գներ կրկնապատկվել են: