Արգենտինացի քաղաքապետը կորոնավիրուսի դեմ է պատվաստվել՝ այդ պահին ձեռքում պահելով Պուտինի դիմանկարը
Արգենտինայում՝ Բուենոս Այրես նահանգում գտնվող Ռոկա-Պերես քաղաքի ղեկավար Խուան Կառլոս Գասպարինին կորոնավիրուսի դեմ է պատվաստվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը ձեռքին:
Արգենտինացի քաղաքապետը լուսանկար է հրապարակել թվիթերի իր էջում, որում երևում է, որ պատվաստվելու պահին նրա ձեռքում Պուտինի դիմանկարն է եղել:
«Ես պատվաստվել եմ: Շնորհակալություն նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին, նահանգապետ Ակսել Կիսիլիոֆին, փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդեսին: Ասում էին, թե մեզ թունավորելու են, բայց նրանք մեր կյանքերն են փրկում», - ասել է քաղաքապետը:
Նախորդ տարվա դեկտեմբերի վերջից Արգենտինայում մեկնարկել են բնակչության պատվաստումները կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ-V» պատվաստանյութով: