Նոր Զելանդիայի ափերի մոտ ավելի քան 20 հետցնցում է տեղի ունեցել
Շուրջ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի մոտակայքում, ավելի քան 20 հետցնցում տեղի է ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տարածաշրջանում գրանցվել էր չորս հզոր երկրաշարժ, որոնցից վերջինի ուժգնությունը հասել էր 8,1 մագնիտուդի:
Հազարավոր մարդիկ տարհանվել են Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու արևելյան ափին ցունամիի սպառնալիքի պատճառով: Մի քանի ժամ անց մարդկանց թույլատրվել էր վերադառնալ տուն:
Ըստ Խաղաղ օվկիանոսի ցունամիի նախազգուշացման կենտրոնի սեյսմոլոգների, Տոնգայի Թագավորության շրջանում երկրաշարժից հետո գրանցվել է առաջին ցունամին՝ 0,03 մ բարձրությամբ ալիքներով: