2020 թվականին Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքը 50 տոկոսով կրճատվել է
2020 թվականին Երեւանի մետրոպոլիտենի ուղեւորահոսքը 50 տոկոսով կրճատվել է: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը:
Նրա պարզաբանմամբ՝ եթե 2019 թվականին ուղեւորահոսքը կազմել է 21 մլն մարդ, ապա 2020 թվականին՝ 11 մլն մարդ:
Նրա խոսքով՝ հիմա ցերեկային ուղեւորահոսքը կազմում է 50-55 հազար մարդ:
«2020 թվականի ցածր ցուցանիշները կապված են համաճարակով պայմանավորված սահմանափակումների հետ, երբ պատմության մեջ առաջին անգամ մետրոպոլիտենը փակվեց: Հիմա փորձում ենք վերականգնել մինչկորոնավիրուսային ցուցանիշները»,- նշեց Ավետիսյանը: