Նավթի գներն աճել են. Ինչ իրավիճակ է բորսաներում
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 4.60%-ով և կազմել 64.35 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 4.59%-ով և կազմել 67.28 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առևտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Թանկարժեք մետաղների գները նվազել են
NYMEX բորսայի մարտի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.93%-ով և կազմել 1691.40 դոլար, արծաթի գինը նվազել է 3.10%-ով և կազմել 25.31 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 3.34%-ով և կազմել 1124.50 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Գունավոր մետաղների գները չեն փոխվել
Լոնդոնի մետաղների բորսայի մարտի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2207.00 դոլար, պղնձի գինը չի փոխվել և կրկին կազմել է 9227.50 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2054.50 դոլար, նիկելի գինը չի փոխվել և կրկին կազմել է 17864.00 դոլար, անագի գինը չի փոխվել և կրկին կազմել է 24430.00 դոլար, ցինկի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2807.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 27337.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 52610.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Ամերիկյան ինդեքսները նվազել են
ԱՄՆ ֆոնդային բորսաների մարտի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.11%-ով և կազմել 30924.14 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.34%-ով և կազմել 3768.47 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.11%-ով և կազմել 12723.47 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:
Գերմանական ինդեքսը նվազել է, ֆրանսիականը՝ աճել․ Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաների մարտի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 14056.34 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 5830.65 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 6650.88 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 1454.67 կետ: