«Ո՞վ ա ծախել». Իմքայլական պատգամավորի ագրեսիվ պահվածքը երիտասարդների հետ
Երեկ երեկոյան միջադեպ է եղել իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի ևՀՅԴ երիտասարդական միության անդամների միջև:
Պատգամավորն իրեն շատ ագրեսիվ է պահել և գոռգոռալով է խոսել երիտասարդների հետ, որոնք նրան մեղադրում էին պատերազմում պարտվելու եւ Արցախի 75 տոկոսը կորցնելու մեջ:
«Ո՞վ ա ծախել, ուրեմն հեսա կասեմ ով ա ծախել, դուք մյուս անգամ ինձ նման բան չասեք, ես հայրենիքի համար էնքան բան ունեմ արած, որ դուք 2 կյանք էլ ապրեք, կարող է չկարողանաք, եղա՞վ»,-ասաց նա:
Երիտասարդի հարցին, թե ինչի իշխանությունը չհամաձայնեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի, պատգամավորը պատասխանեց, որ քրեական գործեր են հարուցվել, նախաքննությունը կավարտվի, նոր կստեղծվի քննիչ հանձնաժողով:
Մանրամասները` տեսանյութում: