Արքայազն Չարլզի կինը նշել է, որ պատվաստման հետևանքով կողմնակի ազդեցություն ի հայտ չի եկել

Քորնուելի դքսուհի Կամիլան շնորհակալություն հայտնելու նպատակով պատվաստումների կենտրոն այցելելիս ասել է, որ պատվաստումից հետո ոչ մի կողմնակի ազդեցություն չի ունեցել, հայտնում է Daily Mail–ը։
«Ոչ մի կողմնակի ազդեցություն և ոչ մի ցավ` չնայած որ ես ներարկումների սիրահար չեմ», – ասել է արքայազն Չարլզի կինը։
Կենտրոն այցի ընթացքում Կամիլան կրում էր վարդագույն վերարկու, սև ձեռնոցներ և բժշկական դիմակ, իսկ վարսերն ազատ արձակված էին։
Կենտրոնի բժիշկներից մեկը նշել է, որ բրիտանացիների 30 տոկոսը չի ցանկանում պատվաստվել և հավելել․ «Մենք պայքարում ենք դրա դեմ տարբեր ձևերով՝ համայնքների ղեկավարների և հոգևոր առաջնորդների հետ»։ Բժիշկը շեշտել է, որ պատվաստումներից հրաժարվելու հիմնական պատճառը ապատեղեկատվութունն է, սակայն պատվաստումից հետո խուճապն անցնում է։