Նախարար. Այս պահին Հայաստանի հիվանդանոցներում կա 865 մահճակալ, որից 808-ն արդեն զբաղված է

Այս պահին Հայաստանի հիվանդանոցներում կա 865 մահճակալ, որից 808-ն արդեն զբաղված է: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով` արդեն աշխատանքներ են տարվում հիվանդանոցների տեղակայման եւ մահճակալային ֆոնդի ավելացման ուղղությամբ:
Սակայն, ըստ նախարարի, չպետք է մոռանալ, որ նույնիսկ եթե առողջապահական համակարգը կարողանա բժշկական օգնություն ցուցաբերել COVID-19- ով հիվանդ բոլոր մարդկանց,, հիվանդների մոտ 20 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր է ընթանում, իսկ 5 տոկոսի մոտ` ծայրահեղ ծանր: Եվ վիրուսի տարածումը, եթե մարդիկ չսկսեն ավելի խիստ հետեւել անվտանգության կանոններին, դա կարող է ողբերգական հետեւանքների հանգեցնել շատերի համար:
Հիշեցնենք, որ մարտի 4-ի դրությամբ համավարակի սկզբից ի վեր Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակման 173.307 դեպք է գրանցվել: 164.085 մարդ ապաքինվել է, 3208-ը` մահացել: Ներկայումս բուժում է ստանում 5194 հիվանդ: Անցկացվել է ընդհանուր 742.038 թեստ:
Վերջին 24 ժամվա ընթացքում անցկացվել է 2922 թեստ, որից 491-ի արդյունքները դրական են եղել: Վերջին օրվա ընթացքում մահացել է 7 հիվանդ, եւս 179-ն առողջացել է: