Իշխանությունը բոլոր ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ունի, ԱԺ-ում Վճռաբեկի դատավորի ընտրությունն էր, իրենք ԲԴԽ դատավորին նախկին հայտարարությունների մասին հարցեր էին տալիս․ Ա. Զոհրաբյան

«Իշխանությունը բոլոր ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ունի, ԱԺ օրակարգում Վճռաբեկի դատավորի ընտրությունն էր, իսկ «Իմ քայլը» ԲԴԽ դատավորին նախկինում արված հայտարարությունների մասին հարցեր էր տալիս»,-այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Բանախոսն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման իրավական հիմքերին և այլ հարցերի:
«Սահմանադրությամբ հստակ նախատեսված է այն ընթացակարգը, երբ ՀՀ նախագահը Վարչապետի առաջարկությամբ ընդունում է հրամանագիր, կամ չի ընդունում և դիմում է Սահմանադրական Դատարան; Այդ շրջանակում, հետևապես, ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետը դեռ գործում է, և իմ կարծիքով, գործելու է ներառյալ 2021 թվականի մարտի իննը»:
Մանրամասները՝ տեսանյութում: