Ղրղզստանի նախագահի ֆեյսբուքյան օգտահաշիվը կոտրել են և նրա անունից մեկնաբանություններ արել
Անհայտ անձինք կոտրել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի ֆեյսբուքյան էջը և նրա անունից թողել մի շարք մեկնաբանություններ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Գալինա Բայթերեքը:
«Նախագահ Սադիր Ժապարովի անձնական էջը Facebook սոցիալական ցանցում կոտրել են անհայտ անձինք: Նրանք այս էջից մեկնաբանություններ են թողել տարբեր հաղորդագրությունների տակ: Պետության ղեկավարը ոչ մի կապ չունի վերջին մեկնաբանությունների հետ, որոնք տեղադրվել են նրա ֆեյսբուքյան էջից»,-ասել է Բայթերեքը:
Նրա խոսքերով` «Սադիր Ժապարովը հարգանքով է վերաբերում հասարակության մեջ արտահայտված բոլոր կարծիքներին, այդ թվում ՝ քննադատականներին, այնպես որ նա իրեն երբեք թույլ չէր տա նման արտահայտություններ անել»:
Թե ինչ արտահայտությունների մասին է խոսքը, պետության ղեկավարի մամուլի քարտուղարը չի հստակեցրել: