Եռաբլուրում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հուշահամալիրի ստեղծման աշխատանքների համակարգման աշխատանքային խմբի անհատական կազմը:
Աշխատանքային խմբի կազմում կլինեն արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և այլ բարձրաստիճան անձինք: