Նյու Մեքսիկոյում ՔԿՀ աշխատակիցը դատի է տվել իր վերադասներին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստում պարտադրելու համար
Նյու Մեքսիկոյում ՔԿՀ աշխատակիցը դատի է տվել իր վերադասներին եւ վարչաշրջանի բարձրաստիճան պաշտոնատար անձին այն բանի համար, որ նրանք ստիպել են իրեն COVID-19-ի դեմ պատվաստում անել՝ սպառնալով, որ այլապես կկորցնի աշխատանքը: Սա առաջին դատական հայցն է կապված կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման հետ:
Սպա Իսահակ Լեգարետան պնդում է, որ քանի որ դաշնային մարմինները պատվաստումներ են անում միայն «արտակարգ օգտագործման» փուլում, դրա հարկադրումը դաշնային օրենսդրության խախտում է:
Հայցում նա նաեւ խնդրում է, որ դատավորը շրջանի կառավարչին եւ տեղական մեկուսարանում իր ղեկավարներին հրամայի թույլ տալ իրեն հրաժարվել պատվաստումից:
«Չի կարելի ստիպել լաբորատոր ճագար դառնալ, երբ ապրանքը փորձարարական է: Մենք ֆիզիկական անձեռնմխելիության իրավունք ունենք»,- Bloomberg-ին ասել է նրա փաստաբան Անա Գարները:
Շրջանը վիճարկել է մեղադրանքները՝ պատճառաբանելով, որ իրավունք ունի պատվաստումներ պահանջել աշխատակիցների համար, եւ որ չեն ուզում որակազրկել Լեգարետային, հայտնում է Hill-ը: