Միքայել Մինասյան. Մենք պարզապես պետք է համեմատենք՝ ինչ ունեինք նոյեմբերի 10-ին եւ ինչ ունենք հիմա
Ընդդիմության պայքարի նպատակը պետականության բեկորների պահպանումն է: Նիկոլի պայքարի նպատակը սեփական իշխանության պահպանումն է: Հենց այստեղ է, որ երեւում է մոտեցումների տարբերությունը՝ Նիկոլի համար կարեւոր է ամեն ինչ ավերելը, ընդդիմության համար՝ ավերումից ավելի շատ բան փրկելը: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Ցավն այն է, որ պետական ինստիտուտները ոչնչացումից փրկելով՝ մենք չենք կանխում ապակառուցողականությունը, այլ միայն դանդաղեցնում ենք այն: Եւ դա գիտակցելու համար մենք պարզապես պետք է համեմատենք՝ ինչ ունեինք նոյեմբերի 10-ին եւ ինչ ունենք հիմա: Մենք բոլորս պետք է գիտակցենք՝ 2018-ին Նիկոլին ուղեկցում էր հաջողությունը, քանի որ նա արգելակներ չուներ: Ոչինչ նրան չէր սահմանափակում: Կորուստները նրան չէին հուզում: Եւ նա առաջ էր մղվում: Եւս մի բան՝ նոյեմբերի 9-ից հետո ողջ ժամանակահատվածում Նիկոլն ամենաթույլն էր 10-ին, 11-ին եւ 12-ին, երբ ողնուղեղով զգում էր, որ եւս մի քիչ եւ իրեն կկախեն լապտերից: Բողոքի ցույցի մարդիկ պետք է հիշեն դա: Դե, կամ էլ չմոռանան»: