Նիդեռլանդներում պայթյուն Է տեղի ունեցել կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ
Նիդեռլանդների Բովենկարսպել բնակավայրում կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ պայթյուն Է տեղի ունեցել: Մարտի 3-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է երկրի ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ոստիկանության տվյալներով` կոտրվել Է շուրջ հինգ լուսամուտ: Միջադեպի հետևաքով ոչ ոք չի տուժել:
Այժմ միջադեպի վայրը շրջապատված Է, իրավապահ մարմինները պարզում են, թե ինչն Է պայթյունի պատճառ դարձել: Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի տվյալներով՝ խոսքը վերաբերում Է խողովակի պայթյունին: