Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման շուրջ 60 000 նոր դեպք է գրանցվել. RT
Բրազիլիայում կորոնավիրով վարակման դեպքերի թիվը հասել է 10 646 926-ի, հաղորդում է RT-ն:
Վերջին 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 59 925 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 257 361 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 100 միլիոնը:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: