Հռոմի պապ. Մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում
Հռոմի պապ. Մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ աղետը կլինի, եթե տարբեր պետությունների ղեկավարներ միջոցներ չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարի համար:
«Համաշխարհային ջրհեղեղը տեղի կունենա, եթե մենք շարունակենք գնալ նույն ճանապարհով»,- Պապին մեջբերում է Corriere della Sera թերթը: Ֆրանցիսկոսը հիշեցրել է, որ Նոյին առաքինության շնորհիվ հաջողվեց հաղթահարել աղետը, եւ քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին խոհեմության կոչ է արել՝ նշելով, որ այն ձեռք ձեռքի տված գնում է «իրավիճակների, մարդկանց, աշխարհի եւ նրա խնդիրների հանդեպ կարեկցանքի» հետ: