ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է վարել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Վենեսուելայում տիրող իրավիճակը, Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը հղումով գրում է Reuters-ը։
«Բլինկենն ընդգծել է Վենեսուելայում ազատ և արդար ընտրությունների միջոցով ժողովրդավարությանը վերադառնալու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդման՝ կողմերը քննարկել են Վենեսուելայում ստեղծված հումանիտար իրավիճակը։
«ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է դրանք հարթելու համար տարվող աշխատանքները։ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել այդ հարցում օգնություն ցուցաբերել Վենեսուելային», - հավելել են գերատեսչությունում: