Իտալիայի հյուսիսում կորոնավիրուսի նոր մուտացված տարբերակ է հայտնաբերվել, որի դեմ այժմ կիրառվող պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել. ТАСС
Կորոնավիրուսի նոր մուտացված տարբերակ՝ նիգերական հարուցիչ է հայտնաբերվել Իտալիայի հյուսիսում՝ Բրեշում, ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել են Վիրուսոլոգների իտալական ընկերակցության ղեկավար Առնոլդո Կառուզոն:
Նա հայտնել է, որ աշխարհում գոյություն ունեցող և կիրառվող հակակորոնավիրուսային պատվաստանյութերը, միգուցե, անարդյունավետ լինեն նոր հարուցիչի դեմ պայքարում:
Իտալիայի հյուսիսային Բրեշիի շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կտրուկ աճել է ամ, ինչը հանգեցրել է կարանտինային միջոցառումների խստացման:
Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ բրիտանական հարուցիչի տարածվածությունը Իտալիայում հասել է 54-64%-ի: