Պետդեպարտամենտից հայտարարել են, որ ԱՄՆ-ը և Թուրքիան կառուցողական կերպով կհամագործակցեն Սիրիայում ընդհանուր շահերն առաջ մղելու ուղղությամբ
ԱՄՆ-ը և Թուրքիան կառուցողական կերպով կհամագործակցեն Սիրիայում ընդհանուր շահերն առաջ մղելու ուղղությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ պատասխանելով Իդլիբի շուրջ թուրք-ամերիկյան համագործակցությանը:
«Մենք ընդհանուր շահեր ունենք թուրք գործընկերների հետ Սիրիայում: Կշարունակենք կառուցողական կերպով աշխատել Թուրքիայի հետ մեր ընդհանուր շահերն առաջիկայում առաջ մղելու ուղղությամբ»,- ասել է Փրայսը: