Երևան, 17.Ապրիլ.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Իտալիայի վարչապետը հրաժարվել է Էրդողանին ուղղ... Ցանկացած հասարակությունում կան հիստերիկներ ու... Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ «... Պետությունը, որի ղեկավարի հիմնական առաքելությ... Նախագահի հույսով․ ԱԺ-ի՝ մեծ աղմուկով ընդունած... The National Interest-ն Ալիևին համեմատել է Սա... Իշխանական պատգամավորների համար «քաստինգ» է հա... Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելան... ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավ... «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախա... Իշխանական պատգամավորները «քաստինգի» են մասնակ... Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 24-ին երթով բա... Արտակ Թովմասյանի հայտարարած 44-օրյա պայքարին ... ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ծանր մարտեր են ս... Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է հարթում Ադրբեջանի ... Քաղաքական իշխանությունն անցել է գործի․ անհնազ... Նախկին պոռնոաստղը հավակնում է Կալիֆոռնիայի նա... Նպատակն է, որ ընտրություններին մասնակցող արևմ... Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ... Հայաստանում արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել... Պատգամավորության առաջին իսկ օրվանից մարզային ... Շուշիում չեմ եղել, դրա համար չեմ կարող ասել՝ ... Ապրիլի 19-ին Երևանում կմեկնարկեն Sputnik V-ով... Հայաստանի ռեքվիեմը` պետությունը սպանողների ծա... Ծառուկյանն անձամբ է կազմել ԲՀԿ նախընտրական ծր... Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին կին թեկնածուի... Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշե... Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Ինչ է ասել Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին հ... Հայաստանի 5 մարմնամարզիկ կմեկնի Բազել՝ Եվրոպա... Բելառուսում ծայրահեղական է ճանաչվել եւս չորս ... Միխայիլ Եֆրեմովը կես տարվա ընթացքում առաջին ա... Օնիկ Գասպարյան, հասկացի, այսպես հաղթելու շանս... «5 րոպեով միայնակ էի թողել»․ KAZKA խմբի մենակ... Կուման․ Մեսին կանի իրենից կախված ամեն ինչ, որ... Ղրղզստանի առողջապահության նախարարն ասուլիսի ժ... Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դա... «Դոլարի կուրսը Հայաստանում...». Մկրտիչ Արզում... Սարգիս Ադամյանը վերադարձել է «Հոֆենհայմի» կազ... Մեծ Բրիտանիայում քաղցկեղով հիվանդի օրգանիզմու... «Իմ վարդագույն փախուստը». Արեւիկ Ուդումյանը՝ ... Ապրիլի 19-ին Երեւանում կմեկնարկեն Sputnik V-ո... Աբրամովիչը 6 անգամ Գվարդիոլային առաջարկել է գ... Հայաստանում արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել... ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության գոր... «Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է Անգլիա տեղափո... Գերմանիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան ՌԴ-ին կոչ են... Նախարարությունը բնակչությանը հորդորում է COVI... Pfizer պատվաստանյութի ներարկումից 6-12 ամիս ա... Բուկինգհեմյան պալատը հրապարակել Է արքայազն Ֆի... EQS սեդանը վաճառքի կհանվի աշնանը. Mercedes-ը ... Օնիկ Գասպարյանի՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգն... Մոլդովայի նախագահը հանդիպել է հայկական համայն... Արցախի նախագահն իրավապահներից ծանուցագիր ստան... Պակիստանի կառավարությունը երկրում անկայուն վի... «Կրեմլը հույս ունի ժամանակի ընթացքում համոզել... Պետք է պարզել ինչու ընդհատվեց գերեվարված շիրա... Թեհրանի և Մոսկվայի միջև 60 միլիոն չափաբաժին «... ՌԴ ՆԳՆ-ն սպառնացել է ԱՊՀ-ից ժամանած անօրինակա... Եվրախորհուրդն ընդգծել է, որ պատրաստ է գործի դ... Դուբայում 293 մետր բարձրության վրա կառուցված ... «Համավարակը հաղթահարելու բանալին պատվաստումն ... Գերիների ու անհետ կորածների խեղճ ծնողներին ոչ... Անտառահատումներ, գլոբալ տաքացում, քաղաքների ա... ԼՀԿ-ն առաջարկում է տարկետում տալ միջին մասնագ... Վարդան Գրեգորյանն իր ազգի նվիրյալն էր․ նախագա... «Ռուսաստանը չի բախի ԵՄ-ի հետ հարաբերություննե... Գիտնականներն աշխարհում առաջին անգամ մարդու ցո... «Մակրոնն այն մարդն է, որը կարող է արհեստական ... Դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապ... ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 193 զինծառայո... Մոլորակի ամենահարուստ մարդը հերքել է աշխատողն... Արժանապատիվ սպաներ, դուք համակարգի հիմնասյուն... Իրանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է ժողով... Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վե... Երկվորյակներ. Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները ... «Կաթի գետ». Ուելսում կաթ տեղափոխող բեռնատարն ... ԱՄՆ-ում տղամարդը երեխաների հետ ներխուժել է քա... ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբե... Թբիլիսիում անհայտ անձն ավազակային հարձակում է... Ռուս զբոսաշրջիկների` Թուրքիա մեկնելու արգելքի... «Ադրբեջանը ծաղրում է պատերազմի հայ զոհերին». ... Կարծում եմ՝ Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանց... Համոզված եմ՝ Ոստիկանությունը կկարողանա ապահով... Մեծ Բրիտանիայում 80-ամյա տղամարդը ակնոցը տանը... Կմեկնարկի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարա... Հիմա մենք գտնվում ենք մի կետում, որտեղից կարո... Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ԳՇ պետի... Ճնշման հետ կապված որևէ փաստի չեմ տիրապետում. ... Նարեկ Տերյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախա... Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամ... Ալեն Սիմոնյանը հերքում է. Ինքն Անի Գևորգյանին... Ինդիանապոլիսում հրաձգության հետևանքով կա 8 զո... Ծնկից ներքև ամպուտացիաներով 12 զինծառայող արդ... Եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն ղեկավարելո... Իշխող ուժը թիրախավորել է դատական իշխանությանը... Եվրոպայի առաջնություն․ Հունահռոմեական ոճի ըմբ... ԱԽ-ի հրապարակած փաստաթղթերը ամբողջական չեն ար... Իվանկա Թրամփն ամերիկացիներին կոչ է արել հետևե... Զինված տղամարդն ԱՄՆ-ում հրաձգություն է իրական...

Իրավական համայնքի ներկայացուցիչները միակարծիք են՝ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ. Ամփոփում

ՀՀ իրավական համայնքի ներկայացուցիչները միակարծիք են՝ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես ԶՈւ ԳՇ պետ: Նրանք ներկայացրել են սեփական վերլուծությունները վարչապետի կողմից Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացնելու հետ կապված նախաձեռնված գործընթացի մասին:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սահմանադրությունը Գլխավոր շտաբի պետին տալիս է հատուկ կարգավիճակ եւ չի լիազորում ո՛չ Հանրապետության նախագահին, ո՛չ վարչապետին Գլխավոր շտաբի պետին ազատելու հնարավորությամբ։

«Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:

Այսինքն՝ գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորությունը Սահմանադրությամբ սահմանափակված է՝ քաղաքական ուժերի հարաբերակցության պարագայում զինված ուժերին անձեռնմխելի պահելու նպատակով (Ազատման հիմքերն ընդհանուր են՝ քաղաքացիության կորուստ, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, հրաժարականի դիմում ե այլն):

Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու եւ ազատելու դեպքերը եւ կարգը, որոնցում Գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորություն նախատեսված ՉԷ:

Այսինքն՝ Սահմանադրությունը Գլխավոր շտաբի պետին տալիս է հատուկ կարգավիճակ եւ չի լիազորում ո՛չ Հանրապետության նախագահին, ո՛չ վարչապետին Գլխավոր շտաբի պետին ազատելու հնարավորությամբ։

Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին, որը նախատեսում է բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնից հայեցողական ազատելու հնարավորությունը, նախ՝ դա Գլխավոր շտաբի պետի վրա չի տարածվում, որովհետեւ ինչպես նշեցի Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում, իսկ Սահմանադրությունը վերադաս է օրենքի նկատմամբ, սահմանադրական մարմիններն էլ իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ, 2-րդ՝ սահմանադիրն առանձնացրել է Գլխավոր շտաբի պետին զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմից՝ նշելով, որ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է եւ տալով նրան սահմանադրական հատուկ կարգավիճակ։

Հետեւաբար՝ գլխավոր շտաբի պետին ազատելու կապակցությամբ մեկնարկած գործընթացն ինքնին հակաիրավական է, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել»,- գրել էր Մելոյանը:

«Զինվորների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գլխավոր շտաբի պետը բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող միակ զինծառայողն է, ով նշանակվում է 5 տարի ժամկետով` համաձայն «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի. «Սա բխում Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասից, ըստ որի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ահա և օրենքն էլ սահմանել է 5 տարի ժամկետ, իսկ նախագահն էլ իր 2020 թվականի հունիսի 8-ի ՆՀ-119-Ա հրամանագրով կատարել է 5 տարվա նշանակումը: Ո՛չ Սահմանադրության 133-րդ հոդվածը և ո՛չ էլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը գլխավոր շտաբի պետի վաղաժամկետ ազատելու դեպքեր չեն նախատեսում, ինչը Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ է, ըստ որի օրենքը պետք է սահմանի նաև ազատման ԴԵՊՔԵՐԸ: Օրենքը դեպք չի սահմանել, այլ 40-րդ հոդվածի 3-րդ կետում լոկ նշել է, որ «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ:» Այսինքն օդից վերցնելով կարելի որոշել, ինչը բնականաբար Սահմանադրության պահանջի խախտում է:

Այսպիսով, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը Սահմանդրության և օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսի 8-ը»:

ՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը ևս վերլուծել է ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Գլխավոր շտաբի պետը կշարունակի պաշտոնավարել, քանի որ Հանրապետության նախագահն իրավասու չէ նրան հեռացնել պաշտոնից, իսկ հրամանագիր չստորագրելը չի առաջացնում դրա իրավունքի ուժով ուժի մեջ մտնել, քանի որ Հանրապետության նախագահը չունի իրավասություն հեռացնել Գլխավոր շտաբի պետին: «Ունենք մի իրավիճակ, երբ վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Ինչպես նկարագրվեց վերը՝ ոչ վարչապետը, ոչ էլ Հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնելու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Հետևաբար՝ նշված ակտը ունի նույն ուժը, ինչ օրինակ որևէ նախարար հրաման արձակի վարչապետի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, կամ փոխվարչապետը որոշի, որ դադարեցնում է գլխավոր դատախազի լիազորությունները, կամ որևէ գյուղապետ որոշի վարչապետի լիազորությունները դադարեցնելու մասին: Նշված ակտը առոչինչ է, ինչը նշանակում է, որ որևէ հետևանք չի առաջացնում:

Հետևաբար՝ կարևոր չի անցել է երեք օր, հինգ օր, տասը օր, թե մեկ տարի, տեղի ունեցող գործընթացը չի կարող առաջացնել որևէ հետևանք, ինչը սակայն չի ազատում Հանրապետության նախագահին այդ հանգամանքը հաստատելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու պարտավորությունից և չի զրկում Գլխավոր շտաբի պետին ի հավելում պաշտոնավարման շարունակման նշված փաստը նաև վարչական դատարանի միջոցով հաստատելու հնարավորությունից»,- ասված է Օրբելյանի վերլուծության մեջ:

Իրավաբան Արամ Վարդևանյանը հարցին անդրադառնալ հենց Սահմանադրության մեկնաբանման առանցքային և միակ պարտադիր հետևանք ունեցող բանաձևով. «Սահմանադրության նորմերը կարող են մեկնաբանել բոլորը, այդ թվում վարչապետի պաշտոն զբաղեցնողը և իր աշխատակազմը, ինչպես նաև Հանրապետության նախագահը։ Բոլորի համար պարզ է, որ վերջնական եվ պարտադիր մեկնաբանությունը տրվում է Սահմանադրական Դատարանի կողմից իր որոշումներում։

Հանրապետության նախագահը իր 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության մեջ հղում էր տվել Սահմանադրական դատարանի հայտնի՝ ՍԴՈ-1518 որոշմանը

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները և դրանց ծավալը։ Նշված որոշման 34-35-րդ էջերում ուղղակիորեն արձանագրված է․

ե) զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելը և ազատելը, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը (Սահմանադրության 133-րդ հոդված) կամ Սահմանադրության

139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժ) զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին նշանակելը (Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները։

Այսինքն Սահմանադրական դատարանը մեկնաբանելով Սահմանադրությունը՝ այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է և Հանրապետության նախագահը կարող է միայն նշանակել Գլխավոր շտաբի պետին և չունի ազատելու լիազորություն։

Ավելին հենց Սահմանադրական դատարանը այդ որոշմամբ ուղղակիորեն ընդգծել է Սահմանադրության 155-րդ հոդվածի և 133-րդ հոդվածի առանձին ավտոնոմ բնույթը և դրանց նկատմամբ առանձին ծավալով նախագահի լիազորությունները։

Գլխավոր շտաբի պետ Գեներալ Գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ հետևաբար այս գործընթացը որևէ իրավական հետևանք չունի։

Այս հանգամանքը ոչ թե գործընկերներիս կամ իմ մեկնաբանությունն է, այլ հենց Սահմանադրական Դատարանի դեռևս 2020 թվականի մարտի 31-ին ընդունված որոշմամբ։

Սահմանադրական դատարանի նշված որոշմանը կարող են ծանոթանալ բոլորը։ Ինքս առաջնորդվել էի նախկինում այն կանխավարկածով, որ նման հարցերը պետական մարմինները պետք է սպառիչ իրացրած լինեին, սակայն փաստորեն վարչապետի աշխատակազմը բնական է, որ տեղյակ չէր, իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը առավել մանրամասն պետք է ուսումնասիրեր։ Առհասարակ Վարչապետը նման առաջարկություն Նախագահին չէր կարող ներկայացնել, իսկ Նախագահը ոչ թե պետք է վերադարձներ այն առարկություններով այլ պետք է գրությամբ պարզաբաներ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունը։ Չեմ բացառում, որ երեկ հենց այս հանգամանքը բացահայտվել է և այդ իսկ պատճառով նախագահը պարզապես որոշել է այլևս զերծ մնալ այս գործընթացից»,- գրել է Վարդևանյանը:

Արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գլխավոր շտաբի պետին կամայականորեն պաշտոնից ազատելու ակտը առոչինչ վարչական ակտ է, քանի որ այն ընդունվել է ոչ իրավասու մարմնի կողմից, մասնավորապես Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը իրավունք չի վերապահում Վարչապետին առաջարկ ներկայացնելու Նախագահին պաշտոնից ազատելու ԳՇ պետին:

««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից (բնականաբար նաև՝ իրավունքի ուժով ընդունման պահից) իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:

Բացի այդ, ի գիտություն նույն հոդվածի 3-րդ մասի՝ առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հետևաբար, եթե ԳՇ պետը վաղը դադարի կատարել իր ծառայողական պարտականությունները, ապա դա կարող է հանգեցնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի ուժով: Ընդ որում, այդ հոդվածը որպես ծանր հանցագործություն է դիտում ծառայողական պարտականությունների չկատարումը ռազմական դրության պայմաններում»,- գրել է Հովհաննիսյանը:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ նախագահին: «Հանրապետության նախագահը իրավասու է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ։ Իսկ Սահմանադրությունը Ձեզ ուղղակի լիազորել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, վարչապետի առաջարկությամբ՝ օրենքով սահմանված ժամկետով, միայն նշանակել: Եվ ըստ այդմ, կարող եք Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասին ապավինել, պատսպարվել դրա տակ՝ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված միայն նշանակման մասով։

Ի դեպ, խորհուրդ կտայի նաև շատ ուշադիր ընթերցել Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»։ Դա նշանակում է ոչ թե Հանրապետության նախագահն իրացնում է իր հայեցողությունը, այլ, որ Հանրապետության նախագահը թույլ է տալիս անգործություն, չի կատարում Սահմանադրության պահանջները, դրանից բխող հետևանքներով հանդերձ։

Այն է՝ թույլ է տալիս Սահմանադրության կոպիտ խախտում, որը Ձեր պաշտոնանկության հիմքն է՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ի մասի ուժով»,- գրել է Հայրապետյանը։

դիտվել է 133 անգամ
Իտալիայի վարչապետը հրաժարվել է Էրդողանին ուղղ... Ցանկացած հասարակությունում կան հիստերիկներ ու... Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ «... Պետությունը, որի ղեկավարի հիմնական առաքելությ... Նախագահի հույսով․ ԱԺ-ի՝ մեծ աղմուկով ընդունած... The National Interest-ն Ալիևին համեմատել է Սա... Իշխանական պատգամավորների համար «քաստինգ» է հա... Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելան... ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավ... «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախա... Իշխանական պատգամավորները «քաստինգի» են մասնակ... Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 24-ին երթով բա... Արտակ Թովմասյանի հայտարարած 44-օրյա պայքարին ... ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ծանր մարտեր են ս... Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է հարթում Ադրբեջանի ... Քաղաքական իշխանությունն անցել է գործի․ անհնազ... Նախկին պոռնոաստղը հավակնում է Կալիֆոռնիայի նա... Նպատակն է, որ ընտրություններին մասնակցող արևմ... Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ... Հայաստանում արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել... Պատգամավորության առաջին իսկ օրվանից մարզային ... Շուշիում չեմ եղել, դրա համար չեմ կարող ասել՝ ... Ապրիլի 19-ին Երևանում կմեկնարկեն Sputnik V-ով... Հայաստանի ռեքվիեմը` պետությունը սպանողների ծա... Ծառուկյանն անձամբ է կազմել ԲՀԿ նախընտրական ծր... Ռոբերտ Քոչարյանը ցուցակի առաջին կին թեկնածուի... Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշե... Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Ինչ է ասել Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին հ... Հայաստանի 5 մարմնամարզիկ կմեկնի Բազել՝ Եվրոպա... Բելառուսում ծայրահեղական է ճանաչվել եւս չորս ... Միխայիլ Եֆրեմովը կես տարվա ընթացքում առաջին ա... Օնիկ Գասպարյան, հասկացի, այսպես հաղթելու շանս... «5 րոպեով միայնակ էի թողել»․ KAZKA խմբի մենակ... Կուման․ Մեսին կանի իրենից կախված ամեն ինչ, որ... Ղրղզստանի առողջապահության նախարարն ասուլիսի ժ... Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դա... «Դոլարի կուրսը Հայաստանում...». Մկրտիչ Արզում... Սարգիս Ադամյանը վերադարձել է «Հոֆենհայմի» կազ... Մեծ Բրիտանիայում քաղցկեղով հիվանդի օրգանիզմու... «Իմ վարդագույն փախուստը». Արեւիկ Ուդումյանը՝ ... Ապրիլի 19-ին Երեւանում կմեկնարկեն Sputnik V-ո... Աբրամովիչը 6 անգամ Գվարդիոլային առաջարկել է գ... Հայաստանում արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել... ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության գոր... «Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է Անգլիա տեղափո... Գերմանիան, Ֆրանսիան եւ Ուկրաինան ՌԴ-ին կոչ են... Նախարարությունը բնակչությանը հորդորում է COVI... Pfizer պատվաստանյութի ներարկումից 6-12 ամիս ա... Բուկինգհեմյան պալատը հրապարակել Է արքայազն Ֆի... EQS սեդանը վաճառքի կհանվի աշնանը. Mercedes-ը ... Օնիկ Գասպարյանի՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգն... Մոլդովայի նախագահը հանդիպել է հայկական համայն... Արցախի նախագահն իրավապահներից ծանուցագիր ստան... Պակիստանի կառավարությունը երկրում անկայուն վի... «Կրեմլը հույս ունի ժամանակի ընթացքում համոզել... Պետք է պարզել ինչու ընդհատվեց գերեվարված շիրա... Թեհրանի և Մոսկվայի միջև 60 միլիոն չափաբաժին «... ՌԴ ՆԳՆ-ն սպառնացել է ԱՊՀ-ից ժամանած անօրինակա... Եվրախորհուրդն ընդգծել է, որ պատրաստ է գործի դ... Դուբայում 293 մետր բարձրության վրա կառուցված ... «Համավարակը հաղթահարելու բանալին պատվաստումն ... Գերիների ու անհետ կորածների խեղճ ծնողներին ոչ... Անտառահատումներ, գլոբալ տաքացում, քաղաքների ա... ԼՀԿ-ն առաջարկում է տարկետում տալ միջին մասնագ... Վարդան Գրեգորյանն իր ազգի նվիրյալն էր․ նախագա... «Ռուսաստանը չի բախի ԵՄ-ի հետ հարաբերություննե... Գիտնականներն աշխարհում առաջին անգամ մարդու ցո... «Մակրոնն այն մարդն է, որը կարող է արհեստական ... Դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապ... ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 193 զինծառայո... Մոլորակի ամենահարուստ մարդը հերքել է աշխատողն... Արժանապատիվ սպաներ, դուք համակարգի հիմնասյուն... Իրանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է ժողով... Թբիլիսիում ձերբակալել են բանկում պատանդներ վե... Երկվորյակներ. Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները ... «Կաթի գետ». Ուելսում կաթ տեղափոխող բեռնատարն ... ԱՄՆ-ում տղամարդը երեխաների հետ ներխուժել է քա... ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբե... Թբիլիսիում անհայտ անձն ավազակային հարձակում է... Ռուս զբոսաշրջիկների` Թուրքիա մեկնելու արգելքի... «Ադրբեջանը ծաղրում է պատերազմի հայ զոհերին». ... Կարծում եմ՝ Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանց... Համոզված եմ՝ Ոստիկանությունը կկարողանա ապահով... Մեծ Բրիտանիայում 80-ամյա տղամարդը ակնոցը տանը... Կմեկնարկի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարա... Հիմա մենք գտնվում ենք մի կետում, որտեղից կարո... Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ԳՇ պետի... Ճնշման հետ կապված որևէ փաստի չեմ տիրապետում. ... Նարեկ Տերյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախա... Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամ... Ալեն Սիմոնյանը հերքում է. Ինքն Անի Գևորգյանին... Ինդիանապոլիսում հրաձգության հետևանքով կա 8 զո... Ծնկից ներքև ամպուտացիաներով 12 զինծառայող արդ... Եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, այն ղեկավարելո... Իշխող ուժը թիրախավորել է դատական իշխանությանը... Եվրոպայի առաջնություն․ Հունահռոմեական ոճի ըմբ... ԱԽ-ի հրապարակած փաստաթղթերը ամբողջական չեն ար... Իվանկա Թրամփն ամերիկացիներին կոչ է արել հետևե... Զինված տղամարդն ԱՄՆ-ում հրաձգություն է իրական...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan