Բաղրամյան պողոտայից Դեմիրճյան փողոց հատվածում ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պարիսպ են կազմել. Փաշինյանն ԱԺ եկավ՝ անվտանգության տասնյակ աշխատակիցներով և մեքենաներով. Շատ վախեցած է. Վազգեն Մանուկյան

Ոստիկանական զորքը Բաղրամայն պողոտայի վերևից և ներքևից կանգնած է գրանատներով: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Դիտարկմանը, որ ԱԺ-ում նկատել են դիպուկահարների, լուսաձայնային նռնակներ, Վազգեն Մանուկյանն ասաց, որ չի կարծում, թե դրանք կկիրառվեն.
«Ուղղակի շատ վախեցած է Նիկոլը, մի քիչ էլ ուզում է մեզ վախեցնի: Մի քիչ մանկական խաղ է: Չեմ կարծում, որ կօգտագործի»:
Նշենք, որ Փաշինյանն ԱԺ եկավ՝ անվտանգության տասնյակ աշխատակիցներով և մեքենաներով:
Հիշեցնենք նաև, որ այս պահին Բաղրամյան պողոտայում հանրահավաք է հրավիրել «Հայրենիքի փրկության շարժումը», իսկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է:
Ոստիկանությունը հատուկ նախապատրաստվել է. Ազգային ժողովի շենքի ներսում դիպուկահարներ են տեղակայված: Բացի այդ, ԱԺ բակում ավտոմատներով զինված ոստիկաններ են շրջում, նաեւ հատուկ միջոցներ կան այդտեղ:
Բաղրամյան պողոտայից Դեմիրճյան փողոց հատվածում ոստիկանները վահաններով ու սաղավարտներով զինված պարիսպ են կազմել: