Պետդումայի պատգամավորը Կիևին կոչ է արել Ղրիմին խմելու ջրի հարցով շանտաժի չենթարկել
Ղրիմի բնակիչները Կիևի իշխանություններից «ողորմության կարիք չունեն», հայտարարել է Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ժամանակն է, որ Կիևյան այս կերպարները դադարեցնեն անտեղի շանտաժը: Յոթ տարի է անցել այն օրվանից, երբ Ուկրաինան դադարեցրել է ջուր մատակարարել Ղրիմին: Տարածաշրջանը կառավարվում է բացառապես իր սեփական ռեսուրսներով, և հնարավորինս սեղմ ժամկետում կլուծվեն վերջին տարվա բոլոր խնդրահարույց հարցերը», - «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ Ղրիմը ծաղկում է ապրում, ինչին ուկրաինացի քաղաքական գործիչները նախանձում են:
Ավելի վաղ Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ Կիևը ջուր չի մատակարարի Ղրիմին, եթե չվերադարձնի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը:
Ուկրաինան նախկինում ապահովում էր Ղրիմի քաղցրահամ ջրի կարիքների 85 տոկոսը՝ Դնեպրից հոսող Հյուսիսային Ղրիմի ջրանցքով, սակայն 2014 թվականին Ղրիմի Ռուսաստանին վերամիավորվելուց հետո ջրի մատակարարումն ամբողջովին դադարեցվել է:
Ղրիմի համար ջուրն արդյունահանվում էր ստորգետնյա աղբյուրներից և բնական ջրամբարներից, որոնք անցած տարվա ընթացքում զգալիորեն կրճատվել են տեղումների քիչ քանակի պատճառով: Արդյունքում, իշխանությունները համակարգային մատակարարում են սկսել, և Սիմֆերոպոլի ջրամատակարարումը կազմակերպվել է արտեզյան աղբյուրների հաշվին:
Խնդիրը լուծելու համար կառավարությունը հատկացրել է շուրջ 50 միլիարդ ռուբլի: