2018-ին առանց վարչական լծակի հրապարակ լցնողը երեկ բոլորին բերման ենթարկելով բերել էր հրապարակ՝ ցույց տալով այս խաբկանքը․ Նարեկ Սամսոնյանը՝ իշխանության հանրահավաքի մասին (լուսանկարներ)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում իշխանության երեկվա հանրահավաքից լուսանկար է տեղադրել ու գրառում կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«2018-ին առանց վարչական որևէ լծակի հրապարակը լեփ լեցուն (70-75 հազար մարդ) լցնողը երեկ ողջ վարչական լծակներն օգտագործելով, մարզային դպրոցներից դասատուներ ու գրադարանավարուհիներ «քերելով», հոհեբուժարաններում գրանցված պացիենտներ բերման ենթարկելով, օլիգարխների աշխատողներ հրապարակ բերելով մաքսիմում 20-25 հազար մարդ էր երեկ բերել հրապարակ:
Դրա փոխարեն կռուպնի պլաններով ու դանիելներով ստացել էր այն խաբկանքը, որը տեսել եք բոլորդ:
Էս ա կապիտուլյանտի ողջ կարեցածը սուտ, կեղծիք, դավաճանություն և դրա մեջ բռնի ներգրավված պետծառայողներ:
Հ.Գ. Նկարը՝ կապիտուլյանտի գրպանային և սոռոսի «քաղհասարակության» անդամի կազմակերպության էջից»:
Համացանցում տարածվել են նաև հանրահավաքից այլ լուսանկարներ, որոնցում հանրահավաքը ներկայացված է թռչնի թռիչքի բարձրությունից։