«Ուրվական քաղաք»․ Mirror-ը ֆոտոշարքով անդրադարձել է Եվրոպայի ամենացուրտ քաղաքին, որն աստիճանաբար դատարկվում է (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանի ածխարդյունահանող Վորկուտա քաղաքը, որը գտնվում է բևեռային շրջագծից 160 կմ հյուսիս՝ Վորկուտա գետի ափին, նախկինում հայտնի էր որպես «աշխարհի մայրաքաղաք», քանզի այստեղ հանգրվանում էին տարբեր ազգությունների մարդիկ, գրում է Mirror-ը՝ նշելով, որ այժմ Վորկուտան համարվում է «աշխարհի ամենաարագ մեռնող բնակավայրերից մեկը»։
Ինչպես նշում է պարբերականը, ածխի հանքերում աշխատատեղերի նվազմանը զուգընթաց մարդիկ սկսել են լքել քաղաքը․ այժմ Վորկուտան հիշեցնում է «ուրվական քաղաք»։
Mirror-ի ներկայացրած ֆոտոշարքում քաղաքի բազմաբնակարան շենքերը, որոնցում սակավաթիվ մարդիկ են ապրում, պատվել են ձյան հաստ շերտով։
Հայտնի է, որ ձմռան ամիսներին քաղաքում ջերմաստիճանը հասնում է -50 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։ Վորկուտան համարվում է Եվրոպայի ամենացուրտ քաղաքը։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։