Արդեն մի քանի հազար ստորագրություն կա դրված Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջի տակ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Այսօրվա մեր հանրահավաքի ինձ համար ամենահուզիչ պահերից մեկը՝ հարյուրավոր մարդիկ հերթ էին կանգնել, որպեսզի ստորագրեն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջի տակ։ Եվ շատերը մոտենում էին ինձ ու խնդրում, որ շնորհակալություն հայտնեմ Արիկին իր աշխատանքի ու նվիրվածության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Շնորհակալություն, սիրելի հայրենակիցիներ։ Իմացա, որ արդեն մի քանի հազար ստորագրություն կա դրված Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջի տակ։ Վստահ եմ՝ այդ գործընթացն անպայման դրական արդյունք է տալու արդարությունը վերականգնելու գործում։
Ի դեպ, ինձ այսօր հերթ չհասավ։ Բայց վաղը անպայման կգնամ Բաղրամյան պողոտա և անպայման անունս կավելացնեմ մեր հազարավոր արժանապատիվ քաղաքացիների անունների շարքում։ Ով դեռ չի հասցրել, խնդրում եմ, վաղն անպայման եկեք»,- գրել է նա`կից հրապարակելով նաև տեսակադրեր հանրահավաքից: