Փաշինյանի աջակիցները հարձակվել են պապիկի վրա, որը գնում էր ընդդիմության հանրահավաքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակվել են պապիկի վրա, որը գնում էր ընդդիմության հանրահավաքին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Kotsnews տելեգրամյան ալիքը։
Նշենք, որ այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում տեղի է ունենալու «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանրահավաքը։ Նույն ժամանակահատվածում հանրահավաք է կազմակերպել նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում։