Հելսինկին գլխավորել է կյանքի ամենաբարձր որակն ունեցող քաղաքների վարկանշային աղյուսակը
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին գլխավորել է աշխարհում կյանքի ամենաբարձր որակն ունեցող քաղաքների 2020 թվականի վարկանշային աղյուսակը (City Wellbeing Index 2020), գրում է Korrespondent.net-ը։
Մասնագետներն աղյուսակը կազմելիս հաշվի են առնել մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առողջապահությունը, անվտանգությունը, բնապահպանական և շուկայական կայունությունը:
Վարկանիշային ցուցակում ներառված է հարյուր քաղաք։ Երկրորդ տեղում է հայտնվել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը, երրորդում՝ կանադական Վանկուվեր քաղաքը։
Նշվում է, որ վարկանիշային աղյուսակի վերջին տեղում է Նիգերիայի Լագոս քաղաքը։
Նախորդ տարի կյանքի բարձր որակ ունեցող քաղաքների եռյակում էին եվրոպական Օսլո, Ցյուրիխ և Հելսինկին քաղաքները։