Սարկոզին կոռուպցիայի գործով 3 տարվա ազատազրկման է դատապարտվել
Դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, որից 2-ը՝ պայմանական: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության առևտրի համար: Նա դարձել է հանրապետության առաջին նախկին ղեկավարը, որն իրական ազատազրկման ժամկետ է ստացել:
Դատախազությունը Սարկոզիի համար խնդրել է 2 իրական և 2 պայմանական տարի: Ֆրանսիայի նախկին ղեկավարը լքել է դատարանի շենքը՝ առանց որևէ մեկնաբանության:
66-ամյա գործչին մեղադրում են իր ներգրավվածությամբ դատական գործի վերաբերյալ 2014 թվականին բարձրաստիճան դատավորից անօրինական ճանապարհով տեղեկություն ստանալու փորձի համար: