Գյումրիից մարդիկ բերման են ենթարկվում և գնում են դավաճան Նիկոլի հանրահավաքին (Տեսանյութեր և լուսանկարներ)
Գյումրիից մարդիկ բերման են ենթարկվում և գնում են դավաճան Նիկոլի հանրահավաքին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը և լուսանկարներ հրապարակել։
«Ադմինիստրատիվ ռեսուրսի այս չափ օգտագործում ոչ մի իշխանության օրոք չի եղել...
Այն ինչ տեղի է ունենում` Նիկոլի միտինգի մասսովկան ապահովելու ուղղությամբ խայտառակության և անամոթության վառ օրինակ է...
Ըստ Գյումրիում տարածվող լուրերի մեծ քանակությամբ ոստիկաններ են տեղափոխվել Երևան` Նիկոլի միտինգին մասնակցելու նպատակով...»,-գրել է նա։
Ավելի վաղ լուսանկարներ էին հրապարակվել Վանաձորի՝ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտից, որոնցում երևում էր, թե ինչպես են մարդկանց տեղափոխում «Գազել» մակնիշի մեքենաներով։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անձամբ է ճանապարհել մարզի բնակիչներին տեղափոխող ավտոբուսները։
Տելեգրամի Mediaport ալիքն էլ նշել էր, որ Ստեփանավանից ավտոբուսներով Փաշինյանի հանրահավաքի համար մարդկանց տեղափոխելով զբաղվում է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հայրը։
Mediaport-ը նաև նշել է, որ Հանրապետական հիվանդանոցի աշխատակիցներին են ստիպում մասնակցել հանրահավաքին։
Աշխատակիցներին ավտոբուսով Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար տեղափոխում է նաև «Սպայկա» ընկերությունը։ Ֆեյսբուքյան օգտատերերը տեսանյութեր են հրապարակել։