Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները իրազեկման ակցիա արեցին Կենտրոնի թաղապետարանում, ապա երթով գնացին Բաղրամյան պողոտա (տեսանյութ)
Սուրբ Աննա եկեղեցու բակից մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա իրականացրին՝ շրջելով քաղաքում և կոչ անելով քաղաքացիները միանալ «Հանուն հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին:
Քաղաքացիները երթով շարժվել են Աբովյան փողոց և վանկարկել՝ «Ազգ, բանակ, հաղթանակ», «Առանց Նիկոլ Հայաստան»:
Քաղաքացիները մուտք գործեցին Երևանի կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ, քանի որ ակցիայի մասնակիցները ունեին տեղեկություններ, որ այստեղ քաղաքացիներին ստիպում են գնալ հանրահավաքի, ոստիկանները թույլ տվեցին ակցիա իրականացնողներին մուտք գործել շենք:
Ավարտելով թաղապետարանում իրականացվող ակցիան՝ քաղաքացիները քայլերթով գնացին դեպի Բաղրամյան պողոտա, որը տևական ժամանակ փակ է:
Ակցիայի մասնակիցները ավարտեցին երթը Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, ակցիայի ավարտին մասնակիցները ծափերով շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին, որոնք ուղեկցում էին մասնակիցներին ակցիայի ընթացքում: