Սիրիացի զինվորականները հետ են մղել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ հասցված հրթիռային հարվածները
Սիրիական բանակը հայտարարել է, որ խոցել է Դամասկոսի արվարձանների ուղղությամբ արձակված հրթիռների մեծամասնությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «ՍԱՆԱ» սիրիական պետական լրատվամիջոցը:
Ավելի վաղ սիրիական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղում իսրայելական հարձակումը Դամասկոսի երկրնքում:
Բանակի տվյլաներով՝ իսրայելցի զինվորականները «օդային ագրեսիա են սկսել Գոլանի բարձունքների շրջանից՝ հարձակումներ գործելով մի շարք թիրախների ուղղությամբ Դամասկոսի ծայրամասերում: