Անպայման օգտվեք իրենց տրամադրած ավտոբուսներից ու եկեք հայրենասերների հավաքին` Բաղրամյան պողոտա. Մամիջանյան
Հայրենակիցներ ջան, մեզ անդադար տեղեկություններ են հասնում, որ դավաճանը մարզպետարանների և վարչական շրջանների ղեկավարների միջոցով մարդկանց ստիպում է գալ իր հանրահավաքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Հայրենակիցներ ջան, մեզ անդադար տեղեկություններ են հասնում, որ դավաճանը մարզպետարանների և վարչական շրջանների ղեկավարների միջոցով մարդկանց ստիպում է գալ իր հանրահավաքին: Ասում են, որ ներկա-բացակա են անելու:
Ժողովուրդ ջան, անպայման օգտվեք իրենց տրամադրած ավտոբուսներից ու գազելներից, շնորհակալություն հայտնեք դավաճանի մանկլավիկներին (չնայած դրանց չի հասնում) ու եկեք արժանապատիվ հայրենասերների հավաքին` 18.00, Բաղրամյան պողոտա»:
Նշենք, որ վաղը 18:00-ին «Հայրենիքի փրկության շարժում»-ը հանրահավաք կանցկացնի Բաղրամյան պողոտայում, իսկ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում 18:30-ին: