Թաիլանդում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները
Թաիլանդում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Հանրային առողջապահության 200 աշխատակից պատվաստվել է Sinovac չինական պատվաստանյութով, հաղորդում է AP-ն:
Առողջապահության նախարար եւ փոխվարչապետ Անուտին Չարնվիրակուլը ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը Բանգկոկի մերձակայքում գտնվող հիվանդանոցում, նրան հաջորդել են առողջապահության փոխնախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները:
Վարչապետ Պրայութ Չան-օխան, որը ներկա է գտնվել պատվաստման արարողությանը, ասել է, որ հանրությունը պետք է վստահ լինի պատվաստանյութի անվտանգության եւ արդյունավետության հարցերում, քանի որ այն հաստատվել է Թաիլանդի եւ ուրիշ երկրների կողմից:
Չորեքշաբթի Թաիլանդը ստացել էր Sinovac ապտվաստանյութի առաջին 200 000 դեղաչափը: Դա կառավարության ծրագրի մասն է, համաձայն որի՝ ներկայում մատակարարվել է Sinovac-ի 2 միլիոն եւ AstraZeneca-ի 61 միլիոն դեղաչափ:
Թաիլանդում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 25 000 դեպք եւ 83 մահ: