Հիգիենայի 5 խորհուրդ, որոնք իրականում այլեւս արդիական չեն
Մենք պարբերաբար շատ խորհուրդներ ենք լսում այն մասին, թե ինչ պետք է անել կորոնավիրուսով կամ որեւէ այլ վիրուսով եւ բակտերիաներով վարակվելուց խուսափելու համար: Բայց ճշմարտությունն այն է, որ այս խորհուրդներից շատերն անարդյունավետ են եւ վաղուց արդեն արդիական չեն:
Չշնչել, երբ կողքիդ հազում են
Շնչառությունը պահելը, երբ կողքիդ հազում կամ փռշտում են, չի օգնի խուսափել վարակից: Թքի եւ խորխի կաթիլները ամեն դեպքում ներթափանցում են շնչառական ուղիներ, նստում են մարմնի եւ մազերի վրա: Ավելին, վիրուսները եւ բակտերիաները կարող են աչքերի միջոցով օրգանիզմ ներթափանցել։ Այնպես որ, շունչը պահելը ոչ մի իմաստ չունի:
Վերցնել սնունդը 5 վայրկյանում
Ոմանք հավատում են, որ եթե 5 վայրկյանում վերցնես հատակին ընկած սնունդը, կարելի է այն ուտել: Իրականում դա այդպես չէ՝ ակնթարթն էլ բավական է, որպեսզի սնունդը դառնա օգտագործման համար ոչ պիտանի: Իհարկե, որքան երկար է սնունդը մնում հատակին, այնքան ավելի վտանգավոր մանրէներ կհավաքվեն դրա վրա: Բայց հատակից նույնիսկ արագ վերցված սնունդը ուտելը վատ գաղափար է:
Արմունկով սեղմել վերելակի կոճակները
Որոշ մարդիկ խորհուրդ են տալիս վերելակի կոճակները արմունկով կամ մատների ոսկրային մասով սեղմել: Բայց բանն այն է, որ բակտերիաները հեշտությամբ են տեղաշարժվում, ուստի որ մասով էլ դիպչեք վարակված մակերեւույթին, միշտ վարակի վտանգ կա:
Սեղանը սրբել հակաբակտերիալ անձեռոցիկով
Անիմաստ է մեկ անձեռոցիկով միանգամից մի քանի մակերես սրբելը: Սա իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր իրի համար առանձին հակաբակտերիալ անձեռոցիկ վերցնեք: Պետք չէ նույն անձեռոցիկով սրբել հեռախոսը, սեղանը կամ այլ իրեր՝ դուք միայն կտարածեք մանրէներն ու վիրուսները:
Ձեռքերը յուրաքանչյուր 15 րոպեն մեկ մշակել հակասեպտիկով
Որքան հաճախ օգտագործեք հակասեպտիկ, այնքան քիչ օգուտ կլինի դրանից: Բանն այն է, որ հակասեպտիկները միշտ չէ, որ արդյունավետ են: Դրանք երբեք չպետք է այլընտրանք լինեն ձեռքերի ավանդական լվացմանը, ինչպես նաեւ իմաստ չունի այս միջոցը կեղտոտ ձեռքերին քսելը: