Գերմանիան չի կարող հրաժարվել «Հյուսիսային հոսք-2»-ից
Գերմանիան չի կարող անմիջապես անցում կատարել դեպի էներգիայի այլընտրանքային աղբյուրները, Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԳԴՀ շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարար Սվենյա Շուլցեն:
«Մենք չենք կարող գրչի մեկ հարվածով հրաժարվել ածխից, ատոմային էներգիայից եւ գազից»,-ասել է Շուլցեն: Նրա խոսքով՝ Գերմանիան կունենա գազի կարիքը ե՛ւ այս, ե՛ւ հաջորդ տասնամյակների ընթացքում, ուստի անհրաժեշտ է «Հյուսիսային հոսք-2»-ը:
Բացի այդ, նախագիծը դադարեցնելու դեպքում Գերմանիան կարող է բախվել միջազգային արբիտրաժային դատարաններում վնասի հատուցման մասին հայցերի հետ, նշել է նախարարը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Շուլցեն հայտնել է, որ կողմ է նախագծի իրագործմանը էներգիան խնայելու տեսանկյունից եւ սատարում է Մեքլենբուրգ Պոմերանիա հողի վարչապետ Մանուել Շվեզիգին, որը նախաձեռնել է կլիմայի պաշտպանության հիմնադրամի հիմնումը Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ խողովակաշարի կառուցումն ավարտին հասցնելու ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու համար: Իշխանությունները շարունակում են համարել գազատարի կառուցումը՝ որպես էներգախնայողության համար նպատակահարմար եւ կարեւոր նախադրյալ ոչ միայն Գերմանիայում, այլ նաեւ ամբողջ Եվրոպայում, հայտարարել է Շվեզիգը: