Նոր Զելանդիայի խորոշագույն քաղաքը «փակել են» կորոնավիրուսի մեկ դեպքից հետո
Նոր Զելանդիայի խոշորագույն Օքլենդ քաղաքում կարանտին է սահմանվել կորոնավիրուսի նոր դեպքի պատճառով:
Շաբաթ վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է այդ մասին, եւ պաշտոնական անձինք դեռեւս փորձում են ուսումնասիրել կորոնավիրուսի այդ դեպքը, հաղորդում է Reuters-ը:
Պաշտոնական անձինք ասում են, որ պացիենտը այցելել է մի քանի հասարակական վայր, որից երկու օր անց գիտակցել է, որ նրա մոտ ի հայտ են եկել ախտանշանները:
Հաջորդ շաբաթ քաղաքի բնակիչներին կթույլատրվի դուրս գալ փողոց միայն մթերք գնելու կամ կարեւոր աշխատանք կատարելու համար: Երկրի մյուս մասում գործում է երկրորդ մակարդակի կարանտին եւ թույլ չի տրվում անցկացնել մեծ հավաքներ:
Այս ամիս ավելի վաղ Նոր Զելանդիայում գրանցվել է կորոնավիրուսի մի քանի դեպք, ընդ որում՝ դրանցից երեքը կորոնավիրուսի բրիտանական շտամով:
Կան վկայություններ, որ բրիտանական շտամն ավելի վարակիչ է եւ ավելի մահաբեր, քան կորոնավիրուսի նախորդ տեսակները:
Նոր Զելանդիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 2000 դեպք եւ ավելի քան 20-ը մահվան ելքով, ինչը շատ ավելի պակաս է, քանի ուրիշ երկրներում, ընդ որում՝ երկիրը փակվում է նոր դեպքերի հայտնաբերման հետեւանքով: