Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ամերիկացի ներդրող, Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հաղորդում Է Bloomberg-ը։
90-ամյա գործարարը պատվաստվել է ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համագործակցությամբ ստեղծված պատվաստանյութով։ Նա ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժին։
Բիզնես մագնատի վաղեմի գործընկեր և Berkshire Hathaway-ի փոխնախագահ 97-ամյա Չարլի Մանգերը նույնպես ստացել է Pfizer-ի երկու չափաբաժին։ Գործակալության տվյալներով՝ գործարարների պատվաստման ընթացքը բարեհաջող է եղել։
Ինչպես սպասվում է, այսօր՝ փետրվարի 27-ին, Բաֆեթը տարեկան ուղերձով կդիմի ներդրողներին, որի ընթացքում նա սովորաբար աշխարհում և ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր տեսակետն է հայտնում։