Շվեյցարացին Euromillions վիճակախաղով շահել է 210 միլիոն եվրո
Շվեյցարացին Euromillions վիճակախաղում ռեկորդային գումար է շահել, հայտնում է EurAsia Daily լրատվական կայքը:
Խաղացողը 210 միլիոն եվրո է շահել փետրվարի 26-ի երեկոյան: Մասնագետները նրա հաջողության շանսերը գնահատել են 1-ը 139 միլիոնի հարաբերակացությամբ:
Euromillions–ի նախորդ ռեկորդը սահմանվել էր վերջերս՝ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին: Այդ ժամանակ Ֆրանսիայից մի խաղացող շահել էր 200 միլիոն եվրո: