Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում մահացել է ավելի քան 1300 մարդ. վարակվածների թիվը գերազանցել է 10.4 միլիոնը
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 65 169-ով՝ կազմելով ընդհանուր 10 455 630: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես նշում են երկրի առողջապահության նախարարությունից՝ մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 252 835: Վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը կազմել է 1337:
Ավելի վաղ Բրազիլիայի Սանիտարական տեսչության ազգային գործակալությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer դեղանյութով պատվաստումները: