Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ․ ընդդիմադիրներն այսօր ևս գիշերել են այնտեղ (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։ Ընդդիմադիրներն այսօր ևս գիշերել են այնտեղ։
Հիշեցնենք, «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց։
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթ էին անում՝ կանգնելով պետական կառույցների շենքերի մոտ, նրանք գնացին նաև նախագահի նստավայրի մոտ, որտեղ պահանջեցին, որ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետին պաշտոնից ազատելու մասին Փաշինյանի առաջարկը։