Իսրայելը կորոնավիրուսի դեմ պատվաստել է իր բնակչության 50 տոկոսին
Իսրայելը կորոնավիրուսի դեմ պատվաստել է իր 9,3 մլն բնակչության 50 տոկոսին: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Յուլիա Էդելշթեյնը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Իսրայելի բնակչության 35 տոկոսը ստացել է Pfizer Inc.-ի պատվաստանյութի երկու դեղաչափերը, ինչը թույլ է տվել այսպես կոչված «կանաչ լույս» ստանալ դեպի հանգստավայարեր, որոնք երկիրն աստիճանաբար բացում է: