Պուտինը եւ Կուրցը քննարկել են Ավստրիային ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման հնարավորությունը
Ավստրիական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ, հայտնում է Կրեմլի կայքը:
Մանրամասն քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու խնդիրները, այդ թվում` ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն Ավստրիա մատակարարելու, ինչպես նաեւ դրա համատեղ արտադրությունը հիմնելու հնարավորությունը: Այդ կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների հետագա սերտ կապերի մասին: