Բորելը իրանական միջուկային համաձայնագրի ակտիվացման համաձայնեցված ջանքերի կոչ է արել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իրանական միջուկային համաձայնագրի ակտիվացման համաձայնեցված ջանքերի կոչ է արել:
«Սա իրադարձություն է, որը մենք չենք կարող բաց թողնել՝ վերակենդանացնել 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը»,- հայտարարել է Բորելը:
«Ես՝ որպես ԳՀՀԾ համակարգող, վստահ եմ, որ մենք իսկապես ունենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նպատակներին համապատասխանող երկխոսության համար հնարավորությունների դիվանագիտական տարածություն, դիվանագիտական պատուհան,- ասել է Բորելը: - Մենք պետք է այդ հնարավորությունն օգտագործենք եւ կենտրոնանանք լուծումների վրա, որ ԳՀՀԾ-ն վերադարձնենք անհրաժեշտ հուն, որպեսզի յուրաքանչյուրը կատարի իր պարտավորությունները»: