Որքա՞ն ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում պոլիեսթեր գործվածքների վրա
Կորոնավիրուսը բամբակյա գործվածքի վրա պահպանվում է ոչ ավել, քան մեկ օր, սակայն այլ հյուսվածքների վրա վիրուսը կարող է ավելի երկար մնալ:
Դե Մոնֆոր համալսարանի (DMU) գիտնականները գնահատել են վիրուսի կենսունակությունը երեք տեսակի գործվածքների վրա, որոնք առավել հաճախ են օգտագործվում բժշկական համազգեստի համար` բամբակ, պոլիեսթեր եւ պոլիկոտոն (բամբակի եւ սինթետիկ մանրաթելերի խառնուրդ): Գիտնականների խոսքով` բուժաշխատողները հաճախ իրենց համազգեստները տանում են տուն լվանալու համար, ուստի շատ կարեւոր է հասկանալ, թե որքանով է դա անվտնագ նրանց համար:
Որպես մոդել` գիտնականներն օգտագործել են սեզոնային HcoV-OC43 կորոնավիրուսը, որը SARS-Cov-2-ի նման կառուցվածք եւ ակտիվություն ունի: 72 ժամվա ընթացքում մասնագետները հետեւել են պաթոգենին լաբորատոր պայմաններում:
Ամենաերկարը վիրուսային մասնիկները կենսունակ են մնացել պոլիեսթերի վրա. դրանք ակտիվ են եղել երեք օր: 100 տոկոսանոց բամբակի վրա կորոնավիրուսը մնացել է 24 ժամ: Ամենաապահով նյութը պոլիկոտոնն էր. վիրուսը դրա վրա «պահպանվել է» ոչ ավել, քան 6 ժամ:
Գիտնականները գտել են նաեւ լվանալու ամենահուսալի մեթոդը վիրուսի ինակտիվացման համար: Բամբակյա կտորով նրանք մի շարք թեստեր են անցկացրել` տարբեր ջերմաստիճանային պարամետրեր եւ լվացքի մեթոդներ օգտագործելով, այդ թվում` տնային, արդյունաբերական եւ հիվանդանոցային լվացքի մեքենաների մեջ:
Արդյունքները ցույց են տվել, որ վիրուսի ամբողջական ոչնչացման համար բավական է պարզապես լվանալ հյուսվածքը տաք ջրի մեջ ցանկացած մեքենայի մեջ, այդ թվում` այլ իրերի հետ միասին: Գիտնականները ստուգել են, թե ինչպես է վիրուսով արհեստական թքի միջոցով աղտոտված հյուսվածքները կտորը մաքրվում հարուցիչից: Այդ դեպքում վիրուսային մասնիկները պահպանվել են նույնիսկ լվանալուց հետո եւ ոչնչացվել են միայն լվացող միջոցներ ավելացնելուց եւ ջերմաստիճանը մինչեւ 67° C բարձրացնելուց հետո: Մինչեւ 60° C վիրուսը կենսունակ էր մնում: