Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Հայաստանում բոլոր կողմերին երկխոսության կոչ է արել
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը Հայաստանում բոլոր կողմերին երկխոսության կոչ է արել՝ ստեղծված քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Փարիզում իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախարարը «հանուն ժողովրդավարության պահպանման» երկխոսության կոչ է արել: «Ֆրանսիան հույս ունի, որ այդ երկրում երկխոսություն կսկսվի՝ հիմնված նախագահի եւ վարչապետի լեգիտիմության վրա…Հայաստանի ժողովրդավարության հիմքերը պետք է պաշտպանվեն»,-նշել է նա: