Իսրայելն Իրանի դեմ պաշտպանական դաշինքի ձեւավորման հարցով բանակցություններ է վարում Պարսից ծոցի երկրների հետ
Իսրայելն Իրանի դեմ պաշտպանական դաշինքի ձեւավորման հարցով բանակցություններ է վարում Պարսից ծոցի երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի եւ ԱՄԷ-ի հետ, հաղորդում է 24NEWS-ը:
Դաշինքը կծառայի «իրանական սպառնալիքին» դիմակայելու նպատակին:
Դաշինքի առանցքային գործոնը, ըստ լրատվամիջոցների, համարվում է Իսրայելի հետ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հարաբերությունների կարգավորումը, որը տեղի ունեցավ անցած տարի: Չնայած նրան, որ Էր Ռիադն իրեն այդ «Աբրահամի համաձայնությունների» մաս չի համարում, ենթադրվում է, որ գաղտնի հարաբերություններ ունի Թել Ավիվի հետ եւ կարող է կարգավորել դրանք մոտ ապագայում:
Դաշինքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իսրայելը արդեն վաղուց հանդես է գալիս Իրանի միջուկային գործարքի դեմ եւ ԱՄՆ-ին կոչ է անում չվերադառնալ դրան: Քանի որ Իրանն Իսրայելի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների կողմից դիտարկվում է որպես ընդհանուր սպառնալիք, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ դաշինքը Թել Ավիվի ջանքերի մի մասն է՝ ուղղված գործարքի վերսկսման ցանկացած փորձի դեմ, գրում է Middle East Monitor-ը: