Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ցուցադրությունը
Նախքան «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մեկնարկը Բաղրամյան պողոտայում փոքրիկ բեմադրություն ներկայացվեց:
Տեղի ունեցավ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը։
Այն Ռումինիայի նախկին ղեկավար Նիկալա Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարության մասին էր։
Հիշեցնենք, որ ֆուտուրիստական ներկայացումն ավելի վաղ՝ փետրվարի 20-ի մեծ հանրահավաքից առաջ պետք է ներկայացվեր, սակայն այ ժամանակ ոստիկանությունը բերման ենթարկեց ներկայացման բեմադրիչ Նարեկ Մալյանին և թույլ չտվեց մասնակիցներին Ազատության հրապարակ տանել ներկայացման ռեկվիզիտները։